ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-971-25.03.2016-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

  
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել սելեկցիոն նվաճման արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու, ինչպես նաեւ դրա հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություն կատարելու համար տուրքեր գանձելու մասին դրույթները (որոնք կիրառություն չեն գտել պետական եւ տեղական տուրքեր սահմանող օրենքներում), առաջարկվում է նաեւ հստակեցումներ մտցնել լիազոր մարմնի` հայտատուին իր կողմից որոշումներ հայտնելու ժամկետների եւ կարգի վերաբերյալ, երկու ամսով կրճատել սելեկցիոն նվաճման հայտի փորձաքննությունների ժամկետը, սահմանել նորմ, ըստ որի` ՀՀ կառավարությունը պետք ընդունի լիազորված մարմնի  բողոքարկման խորհրդի կանոնադրությունը եւ բողոքների քննարկման կարգը, ինչպես նաեւ պետք է  հաստատի սելեկցիոն նվաճման արտոնագրի եւ հեղինակային վկայագրի ձեւեր (որոնք ներկայումս բացակայում են) եւ հստակեցնել գործող օրենքում տեղ գտած նմանատիպ բացթողումները:

Նախագիծն ունի պատշաճ հիմնավորվածություն ու ձեւակերպում եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:




ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության սոցիալական փորձաքննության

բաժնի  առաջատար  մասնագետ`                                                 Մ.  ԴԱԼԼԱՔՅԱՆ


20.04.2016թ.