ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բռնադատվածների  մասին (փաստաթղթային կոդ՝ Պ-1039-18.07.2016-ՄԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-10391-18.07.2016-ՄԻ-010/0)  Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնադատվածների  մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Փաթեթը  համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2.         Փաթեթն ուղղված է բռնադատվածների նկատմամբ պետական քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների սահմանմանը եւ նրանց իրավական ու սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրմանը (մասնավորապես` տրանսպորտային, առողջապահական եւ կոմունալ-կենցաղային ծառայությունների հետ կապված): 

       Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ                                                         Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

Սոցիալական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ                           Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

09.08.2016թ.