ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1054-6.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ փորձաքնության արդյունքները: 

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ (օրենքում օգտագործվող մի քանի հասկացությունների նոր խմբագրությամբ շարադրում, տարբեր դրույթների հստակեցում, տարընթերցումների վերացում եւ այլն), ինչպես նաեւ առաջարկվում է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները տարածել նաեւ ինտերնետ շահումով խաղերի վրա: Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են նաեւ 2015թ նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության թիվ ՀՕ-121-Ն օրենքն ուժի մեջ մտնելու հետ:

Նախագիծն ունի պատշաճ հիմնավորվածություն եւ կարող է ապահովել դրանով նախատեսվող խնդիրների լուծումը: 
  
 

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական   վարչության

սոցիալական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ`                                                     Ա. ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

14.09.2016թ.