ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1127-06.12.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Է. Վարդանյանի, Ս. Մարգարյանի, Վ. Հովհաննիսյանի եւ Թ. Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի     Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով սահմանվում է, որ աուդիտորական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու իրավունք ունի որպես փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցված իրավաբանական անձը, եթե ունի առնվազն 2 աշխատող աուդիտորներ (ներկայումս գործող 5-ի փոխարեն), որոնք այլ գործատուի մոտ չեն աշխատում` բացառությամբ գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական բնույթի աշխատանքների: Նման փոփոխությամբ, ըստ էության, մեղմացվում են լիցենզիա ստանալու պահանջները եւ ավելի շատ սուբյեկտներ են  հնարավորություն ստանում զբաղվելու աուդիտորական գործունեությամբ:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

  
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 
վարչության տնտեսական փորձաքննության 
բաժնի գլխավոր մասնագետ                                                              Գ. Սաֆարյան   

20.12.2016թ.