ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1156-1.02.2017-ԱՄ-010/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11561-1.02.2017-ԱՄ-010/0) եւ «Պետական տուրքի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-11562-1.02.2017-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

  
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի նպատակն է գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացն իրականացնել ծանուցմամբ, զգալի կրճատել ներկայացվող փաստաթղթերը եւ սահմանել ծանուցում ներկայացված անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ                                                չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

Տնտեսագիտական վարչության 

տնտեսական փորձաքննության

առաջատար մասնագետ`                              Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10.02.2017թ.