ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-16-5.06.2017-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-161-5.06.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ)   մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի  վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի  25-րդ կետի պահանջներին:

2. Ներկայացված Փաթեթով նախատեսվում է իրավական հիմքեր ձեւավորել համայնքների խոշորացման գործընթացի իրականացման համար, մասնավորապես` ձեւավորել համայնքային փնջեր, ինչն առավել օպտիմալ կդարձնի խոշորացված համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացումը: Փաթեթը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում եւ կարող է ապահովել դրված խնդիրների լուծումը:

 Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

 ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                               Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

07.06.2017թ.