ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ  

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-24-20.06.2017-Կ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  Գալուստ Սահակյանի,  Գագիկ Մելիքյանի, Ռաֆիկ  Գրիգորյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Մարգարիտ Եսայանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:   


Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները: 

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին: 
2.  Նախագծի ընդունումը, ըստ հեղինակների, պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզավորման պայմանների եւ պահանջների նկատմամբ վերահսկողության եւ դրանք չկատարելու դեպքում պատժամիջոցների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ընդհանուր առմամբ, Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը, սակայն ամբողջական կարգավորումներ սահմանելու նպատակով առաջարկում ենք հստակեցնել ներկայացված խախտումների ծավալը եւ հաճախականությունը (մասնավորապես` առաջարկում ենք Նախագծում ավելացնել, թե օրինակ, յուրաքանչյուր խախտումը մեկ տարվա ընթացքում քանի՞ անգամ կրկնվելու դեպքում կարող է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը դադարեցնել բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզիայի գործողությունը):


ՀՀ ԱԺ աշխատակազմի 
Տնտեսագիտական վարչության 
տնտեսական փորձաքննության 
առաջատար մասնագետ`                                                                      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27.06.2017թ.