ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահումով խաղերի եւ խաղատների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-52-6.07.2017-ՏՀ-011/0) եւ «Վիճակախաղերի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-521-6.07.2017-ՏՀ-011/0)  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահումով խաղերի եւ խաղատների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վիճակախաղերի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

  Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի ընդունման նպատակն է` «Շահումով խաղերի եւ խաղատների  մասին» եւ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքների պահանջները տարածել նաեւ էլեկտրոնային ապարատների (տերմինալների) միջոցով կազմակերպվող շահումով խաղերի վրա` տվյալ բնագավառում միասնական քաղաքակնության իրականացման եւ պետական վերահսկողության արդյունավետության մակարդակի բարձրացման խնդիրների լուծման անհրաժեշտությունից ելնելով: 

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                                                   Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

11.07.2017թ.