ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բույսերի սորտերի պահպանության  մասին» (փաստաթղթային կոդ` Կ-55-07.07.2017-ՏՏԳԲ-011/0),  «Հայաստանի Հանրապետության քաղացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին» (փաստաթղթային կոդ` Կ-551-07.07.2017-ՏՏԳԲ-011/0), «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-552-07.07.2017-ՏՏԳԲ-011/0) եւ «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-553-07.07.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 
 


 
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բույսերի սորտերի պահպանության  մասին», «Հայաստանի Հանրապետության քաղացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի ընդունման հիմնական նպատակն է` բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը (UPOV) անդամակցելը, որի համար տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունն անհրաժեշտ է  համապատասխանեցնել միջազգային կոնվենցիայի դրույթներին: Դրա հետ մեկ տեղ, համապատասխան փոփոխություններ են նախատեսվում կատարել նաեւ գործող «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին»,  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում եւ ՀՀ Քաղացիական օրենսգրքում: 

Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված Փաթեթի օրինագծերը տնտեսագիտական հիմնախնդիրներ չեն պարունակում, սակայն դրանցում առկա են խմբագրական եւ լեզվաոճական բնույթի բազմաթիվ թերություններ, ինչպես նաեւ անհրաժեշտ է հստակեցնել օրենքներն ուժի մեջ մտնելու ժամկետները (նշված են, որ օրենքներն ուժի մեջ են մտնում 2012թ. դեկտեմբերի 1-ին):


 

ՀՀ ԱԺ աշխատակազմի

Տնտեսագիտական վարչության

տնտեսական փորձաքննության

առաջատար մասնագետ`                                             Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25.07.2017թ.