ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների  մասին»  պայմանագիրը  վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-89-21.07.2017-ԳԿ-012/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների  մասին»  պայմանագիրը  վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վավերացնել 1967 թվականի հունվարի 27-ին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրված «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը, որը հնարավորություն կընձեռի Կողմ պետություններին իրականացնել տիեզերական տարածությունը, ներառյալ Լուսինը եւ այլ երկնային մարմինները, հետազոտելու եւ օգտագործելու գործունեություն` համաձայն միջազգային իրավունքի, ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու եւ միջազգային համագործակցությունն ու փոխըմբռնումը խթանելու նպատակով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                            Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

25.07.2017թ.