ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Պ -116-16.08.2017-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Փաշինյանի, Ա. Սարգսյանի, Գ. Գորգիսյանի, Մ. Թանդիլյանի եւ Ա. Զեյնալյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)  մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց՝ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման նպատակով: 

Հարկ ենք համարում նշել, որ «Գույքահարկի հարկի մասին» ՀՀ օրենքը, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 445 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 2018 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու, ինչի հետեւանքով Նախագծով բարձրացված խնդրի նոր իրավական կարգավորման անհրաժեշտություն կառաջանա:   

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ`                                        Ա Հարությունյան 

30.08.2017թ.