ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-119-29.08.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հ. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.        Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածից հանել այն նորմը, ըստ որի կենսաթոշակի անցնող քաղաքացին 1992-2013թթ. ժամանակահատվածի համար, բացի աշխատանքային գրքույկից, պարտավոր է ներկայացնել նաեւ սոցիալական վճար կատարած լինելու կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ, ինչը ոչ միայն շատ դժվար իրագործելի է կենսաթոշակի անցնողի համար, այլեւ շատ հաճախ անհնարին է լինում կատարել տվյալ պահանջը (հարկային գործակալի սնանկացման, լուծարման եւ մի շարք այլ պատճառներով): Առաջարկվող մոտեցումը, կարծում ենք, էականորեն կհեշտացնի կենսաթոշակի ձեւակերպման գործընթացը եւ կթեթեւացնի նրանց սոցիալական բեռը:
 
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

տնտեսական փորձաքննության

առաջատար մասնագետ`                                           Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 

15.09.2017թ.