ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-156-18.10.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի եւ Վահե Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի «Տեղական ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում համայնքի ղեկավարի վերաբերյալ թերի շարադրվածքը, ինչի շնորհիվ կլրացվի օրենքում իրավակարգավորման բացը եւ կշարադրվեն համայնքի ղեկավարի տեղակալներ ունենալու, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնի հայեցողական լինելու, նրանց պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման հիմքը, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալներից մեկի կողմից վերջինիս փոխարինման վերաբերյալ դրույթները:

Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, որի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

տնտեսական փորձաքննության

առաջատար մասնագետ`                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27.10.2017թ.