ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-197-4.12-2017-ՏՏԳԲ-011/0), «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1971-4.12-2017-ՏՏԳԲ-011/0), «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1972-4.12-2017-ՏՏԳԲ-011/0), «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1973-4.12-2017-ՏՏԳԲ-011/0) եւ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1974-4.12-2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթն ուղղված է համապատասխան օրենքներում բնապահպանության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունների հստակեցմանը, մասնավորապես` առաջարկվում է դրանց վերաբերող հոդվածներում ներառել այն իրավասությունները, որոնք հնարավորություն կընձեռնեն ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Դրա հետ մեկտեղ փաթեթի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների պահանջները:

Փաթեթի մեջ ընդգրկված օրենքների նախագծերը տնտեսագիտական հիմնախնդիրներ չեն պարունակում, եւ դրանց վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի առաջատար մասնագետ`                                          Ա. Հարությունյան

12.12.2017թ.