ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-204-07.12.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

 2.   Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրված՝ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է վարկառուի ֆինանսական շուկաների հնարավորության ավելացում, պետական պարտքի եւ ֆիսկալ ռիսկի կառավարման հզորացում, պետական արժեթղթերի եւ փողի շուկայի ենթակառուցվածքի ամրապնդում, ֆինանսական գործիքների բազայի ընդլայնում եւ այլն:   

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                          Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

12.12.2017թ.