ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջհամայնքային միավորումների մասին» (փաստաթղթային կոդ` Կ-205-7.12.2017-ՏՏԳԲ-011/0), «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2051-7.12.2017-ՏՏԳԲ-011/0) եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2052-7.12.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ամրագրել միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ` կամավոր հիմունքներով եւ օրենքով: Կարգավորվում են նաեւ միավորումը համալրելու եւ միավորումից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները: Նախատեսվում են նաեւ միավորումների գործունեության դադարեցման, լուծարման դեպքերը եւ դրանց ընթացակարգերը, միավորման խորհրդի ձեւավորման հետ կապված իրավակարգավորող մեխանիզմներ:

3. «Միջհամայնքային միավորումների մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններում, Նախագծի տեքստում միասնական տերմինաբանության աապահովման նպատակով, առաջարկում ենք «շրջանակում» բառերից հետո ավելացնել «միավորման անդամ» բառերը:

4. Նախագծերի փաթեթի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                  Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

15.12.2017թ.