ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-224-15.12.2017-ԱՍ-011/0) Հայաստանի 

Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:


Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը պայմանավորված է նախադպրոցական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողների աշխատաժամերի առկա ռեժիմի բազմաթիվ դժվարությունների վերացման անհրաժեշտությամբ:

Նախագծի ընդունման արդյունքում աշխատող ծնողներից մեկին թույլ կտրվի, նախադպրոցական հաստատության երեխայի հաճախելու ժամանակահատվածում, աշխատանքային օրն ավարտել 17:00-ին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի

գլխավոր մասնագետ՝                                       Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

25.12.2017թ.