ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-225-15.12.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լ. Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.  Ներկայացված Նախագծի ընդունումը պայմանավորված է գնումների ոլորտում առկա խնդիրների կարգավորմամբ, մասնակիցների կողմից գնումների բողոքարկման խորհրդի` մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին որոշման դեմ դատական կարգով բողոք ներկայացնելու իրավունքի ապահովման, ինչպես նաեւ այդ իրավունքից օգտվելու դեպքում վերջիններիս համար անբարենպաստ հետեւանքների առաջացումը կանխելու անհրաժեշտությամբ:

Նախագիծը տնտեսագիտական հիմախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`             Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

25.12.2017թ.