ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-298-6.04.2018-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2981-6.04.2018-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2982-6.04.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի կազմում ընգրկված նախագծերով առաջարկվում է`

1) սահմանված կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոփոխել եւ ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանել իրացվող 1 լիտրի (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) հաշվարկով, ըստ տարիքային խմբերի,

2) բարձրացնել շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը եւ դրանք սահմանել ըստ տարիքային խմբերի,

3) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության տեսակների շարքից առանձնացնել ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությունը, իսկ ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացնել ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությունը, մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացումը եւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումը, ինչպես նաեւ մինչեւ պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը 100 հազար լիտրից (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ավելի քանակությամբ արտադրանքի խմբաքանակների ներմուծումը կամ իրացումը, 

4)  «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման եւ մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ներմուծման եւ իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանել տարեկան 10 մլն դրամ եւ 100 հազար լիտրից ավելի ներմուծված եւ իրացված արտադրանքի (բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ 25 դրամ պետական տուրք, իսկ 100 հազար լիտրից ավելի ներմուծված կամ իրացված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ 100 դրամ պետական տուրք,

5) խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմերի արտադրության իրականացման գործունեության տեսակի համար հանել մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով լրացուցիչ տուրք վճարելու պահանջը:

Փաթեթի կազմում ընգրկված նախագծերի ընդունման դեպքում կարող են ապահովվել դրանցով հետապնդվող նպատակների իրականացումը եւ ստանալ ակնկալվող արդյունքները, սակայն հարկ է նշել, որ արդյունքում կարող են բարձրանալ նաեւ ներքին շուկայում իրացվող ալկոհոլոյին խմիչքների գները:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ`                           Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

11.04.2018թ.