ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ` եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-299-07.04.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ` եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքնության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իսրայելի Պետության կառավարության միջեւ` եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան, որով նախատեսվում է բացառել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը եւ դրանով իսկ նվազեցնել եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչնդոտների բացասական ազդեցությունը միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա: Այն կխթանի  ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ եւ կնպաստի ներդրումային հոսքերին` օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բարենպաստ հարկային ռեժիմ:


ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության  

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ՝                                                Գ. ՍԱՖԱՐՅԱՆ 

19.04.2018թ.