ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-370-24.09.2018-ՊԻՄԻ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3701 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0), ««Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3702 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3703 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0), ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3704 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0), ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3705 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0), ««Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3706 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0), ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3707 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0), ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3708 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0), ««Զենքի մասին» օրենքումփոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3709 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0), ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-37010 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0), ««Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-37011 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0) եւ ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-37012 -24.09.2018-ՊԻՄԻ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Զենքի մասին» օրենքումփոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ այդ նախագիծը համապատասխան օրենքին հղում այլեւս չի պարունակում:

Նույն խնդիրն առկա է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (այստեղ պետք է հանել «(այսուհետ՝ օրենսգիրք)» բառերը), ««Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (այստեղ պետք է հանել «(այսուհետ՝ օրենք)» բառերը), ««Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում:

2. ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն խնդիրն առկա է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, 2-րդ հոդվածի 1-2-րդ մասերում, 3-4-րդ հոդվածներում, 6-7-րդ հոդվածներում, ««Զենքի մասին» օրենքումփոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածում, ««Ոստիկանության զորքերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներում:

3. ««Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ձեւը» բառն առաջարկում ենք փոխարինել «նկարագիրը» բառով, այլապես կառաջանա կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն: Նույն նկատառումներից ելնելով՝ ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 6-րդ հոդվածի «(ձեւը)» բառն անհրաժեշտ է հանել:

4. ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-ին հոդվածի համարը տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

5. ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածում, ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում, ««Զենքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-2-րդ հոդվածներում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)