ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվապահական հաշվառմանմասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-389-5.10.2018-ՖՎ-011/0), «Աուդիտորական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3891 -5.10.2018-ՖՎ-011/0), «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3892 -5.10.2018-ՖՎ-011/0), ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3893 -5.10.2018-ՖՎ-011/0), ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3894 -5.10.2018-ՖՎ-011/0), ««Բաժնետիրականընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3895 -5.10.2018-ՖՎ-011/0), ««Լիցենզավորմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3896 -5.10.2018-ՖՎ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-3897 -5.10.2018-ՖՎ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվապահական հաշվառմանմասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բաժնետիրականընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հաշվապահական հաշվառմանմասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի վերնագրում «նպատակը» բառն առաջարկում ենք փոխարինել «կարգավորման առարկան» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքի» բառն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենքի» բառերով:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ, 19-20-րդ կետերում, 4-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 2-րդ մասի 2-րդ կետում, 6-րդ հոդվածի 1-2-րդ մասերում, 7-րդ հոդվածում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, 27-րդ հոդվածի 3-րդ մասում, 29-րդ հոդվածի 3-րդ մասում, «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին, 7-9-րդ կետերում, 4-րդ հոդվածում, 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 5-րդ կետերում, 21-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասում, 22-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ, 11-12-րդ մասերում, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, 30-րդ հոդվածի 3-րդ մասում, 31-րդ հոդվածի 1-ին մասում, «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-11-րդ, 13-17-րդ կետերում, 3-րդ հոդվածում, 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ե» եւ «զ» ենթակետերում եւ 4-րդ մասում, 17-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում, 25-րդ հոդվածի 1-ին մասում, 28-րդ հոդվածի 2-րդ մասում, 32-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում, 5-րդ մասի 1-ին կետում, 33-րդ հոդվածի 2-3-րդ մասերում, 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 35-րդ հոդվածի 3-րդ մասում, ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բաժնետիրականընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում «Հայաստանի Հանրապետության օրենք» («Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝ «ՀՀ օրենք») բառերի համապատասխան հոլովաձեւերը եւ թվերը (եզակի կամ հոգնակի) առաջարկում ենք փոխարինել «օրենք» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով եւ թվերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն հիմքով առաջարկում ենք Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասում (առաջին երկու դեպքերում), 2-րդ, 4-րդ մասերում, 30-րդ հոդվածի 2-րդ մասում, «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի նախագծի 30-րդ հոդվածի 1-ին մասում (առաջին դեպքում), 2-րդ եւ 5-րդ մասերում, 31-րդ հոդվածի 2-րդ մասում, , ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Բաժնետիրականընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

4. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում, «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածի 1-4-րդ կետերում եւ 35-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը բացել՝ դարձնելով «Հայաստանի Հանրապետության»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

5. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «ա»-«է» կետերն առաջարկում ենք ճիշտ համարակալել՝ 1)-7)՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

Նույն խնդիրն առկա է նաեւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասում:

6. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ, 4-5-րդ եւ 7-րդ մասերում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «դիմորդ» բառի համապատասխան հոլովաձեւերն առաջարկում ենք փոխարինել «դիմող» բառի համապատասխան հոլովաձեւերով՝ ապահովելու համար համապատասխանություն Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասին:

7. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերում, 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-2-րդ կետերում, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 6-րդ մասում «վճիռ» բառի համապատասխան հոլովաձեւերն առաջարկում ենք փոխարինել «դատական ակտ» բառերի համապատասխան հոլովաձեւերով, քանի որ համապատասխան դատական ակտը կարող է կայացվել նաեւ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների կողմից:

8. Նախագծի 5-րդ գլխի, «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի նախագծի 5-րդ գլխի եւ «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 6-րդ գլխի վերնագրերն առաջարկում ենք դարձնել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 14-րդ հոդվածի 10-րդ մասը:

9. Նախագծի 28-րդ հոդվածն առաջարկում ենք հանել 5-րդ գլխից եւ ներառել այդ հոդվածի վերնագրի հետ համանուն մեկ այլ գլխում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը:

10. «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության մեջ առաջարկում ենք հստակեցնել, թե մասնագիտական կառույցն ինչ ժամկետում է կայացնում անդամակցության դադարեցումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը:

11. «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի նախագծի 36-րդ հոդվածի միակ մասն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

12. ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «3-րդ մասը» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասի 3-րդ կետը» բառերով:

13. ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում, ««Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում եւ ««Բաժնետիրականընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

14. ««Բաժնետիրականընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-232-Ն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-232» բառերով՝ ճիշտ նշելու համար համապատասխան օրենքի հերթական համարը:

Նույն խնդիրն առկա է նաեւ ««Լիցենզավորմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

15. ««Բաժնետիրականընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածն «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)

                       Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)

                       Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)