ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-14.01.2019-012/0)  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի  վերաբերյալ

 

          «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

           Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

           Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը` Նախագծի 8-րդ կետում «Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից» բառերն առաջարկում ենք փոխարինել «ընդունման պահից» բառերով, հիմք ընդունելով՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 9-րդ մասի կարգավորումները:

 

 

 

 

 

 

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                               Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ                             

 

Կատարող՝      Լ. Մակարյան (հեռ. 011-511-283) 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

Նախագծին առնչվող  Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                               Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ                            

 

Կատարող՝   Լ. Մակարյան (հեռ. 011-511-283)