ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Խ-001-16.01.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «2003 թվականի ապրիլի 18-ի»բառերը ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՕ-414-Ն» բառերն առաջարկում ենք հանել ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «վերապահվում է» բառն առաջարկում ենք փոխարինել «վերապահել» բառով (տե ՛ ս «Էրեբունի-Երեւան հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի ՝ կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասը):

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի մասերը համարակալել ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերըեւ շարադրելհետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված. 2

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքը ենթակա է կատարման դրա ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվա ընթացքում ՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրինական ուժի մեջ մտելու ժամանակագրությանը համապատասխան ։

2. Սույն օրենքի կատարումը վերապահել դատարանին:»

5. Առաջարկում ենք քննարկել եւ Նախագծում սահմանել թե ի ՞ նչ ընթացակարգով է հաշվակցվելու պատժաչափը քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց ՝ մինչեւ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, եւ այն անձանց նկատմամբ, երբ կիրառվել է կալանք ՝ որպես խափանման միջոց, եւ քրեական գործըդեռեւս գտնվում է դատաքննության փուլում:

ՀՀ Վճռաբեկ դատարանը Վաղարշակ Գալոյանի վերաբերյալ գործով (ԵԷԴ/0008/15/13) արտահայտած իրավական դիրքորոշմամբ անդրադարձել է նախնական կալանքը պատժի ժամկետին հաշվակցելու վերաբերյալ բարենպաստ օրենքին հետադարձ ուժ տալու քրեադատավարական ընթացակարգին:

Այս կապակցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը նշում է, որ այն դեպքում, երբ հնարավոր չէ կատարել հաշվակցում, քանի որ անձն անընդմեջ գտնվում է կալանքի տակ եւ դատավճիռ կայացնելու պահին նրա կալանքը դեռեւս շարունակվում է, ապա դատարանը պետք է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի համար սահմանի նշված հաշվակցումը կատարելու պարտականություն: Այս դեպքում փաստացի հաշվակցումը եւ դատարանի կողմից սահմանված պատժի ժամկետի կրճատումը պետք է կատարվի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՝ պատիժը կրելու վայրի վարչակազմի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչեւ 2004 թվականի հուլիսի 24-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ արդեն իսկ կայացված եւ կատարման փուլում գտնվող դատավճիռներով ՝ անձի վիճակն այլ կերպ բարելավող քրեաիրավական նորմին հետադարձ ուժ տալու հարցը պետք է լուծվի դատական որոշման վերաբերյալ կասկածների եւ անհստակությունների լուծման կարգը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի կիրառմամբ:

Այն դեպքում, երբ մինչեւ 2004 թվականի հուլիսի 24-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ դեռեւս դատավճիռ չի կայացվել, ապա գործն ըստ էության քննող դատարանը պարտավոր է դատավճռով լուծել նախնական կալանքը պատժի ժամկետին հաշվակցելու վերոգրյալ բարենպաստ օրենքին հետադարձ ուժ տալու հարցը: Մասնավորապես, եթե այդպիսի անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը գործի քննության ընթացքում վերացվել է կամ փոխարինվել է ազատությունից զրկելու հետ կապ չունեցող մեկ այլ խափանման միջոցով կամ գրավով, ապա դատարանը պետք է անձի փաստացի կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցի նրա նկատմամբ ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին:

ՀՀ Վճռաբեկ դատարանի Վլադիմիր Կոթոլյանի վերաբերյալ գործով (ԵԿԴ/0039/15/13) արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն ՝ անձի մեղքի եւ (կամ) պատժի հետ կապված հարցերը ենթակա են լուծման բացառապես գործի դատական քննության փուլում, իսկ անհստակությունների լուծման իրավասության շրջանակներում դատարանի կողմից դրանց անդրադառնալը հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության սկզբունքին:

Այն դեպքում, երբ համաներման ակտի կոնկրետ դրույթը կիրառելու իրավասությունը վերապահվածէ քրեակատարողական հիմնարկի պետին, դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավուք չունի դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածների եւ անհստակությունների լուծման իր իրավազորության սահմաններում կիրառել համաներման ակտի տվյալ դրույթը կամ նշված իրավասությամբ օժտված մարմնին (պաշտոնատար անձին) պարզաբանել խնդրո առարկա դրույթի կիրառման անհրաժեշտությունը: Համաներման ակտի այս կամ այն դրույթի կիրառման իրավասություն ունեցող մարմինների շջանակը հստակ սահմանվում է հենց այս ակտով, ուստի նշված շրջանակի համար սահմանված կանոններից շեղումները կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ դատավճիռ կայացնելիս դատարանը կիրառում է համաներման ակտի որեւէ դրույթ, սակայն դատական ակտն ի կատար ածելու փուլում առաջանում է դատապարտյալի նկատմամբ համաներման ակտի առավել բարենպաստ դրույթի կիրառման խնդիր, ապա այդ դրույթ(ներ)ի կիրառելիության հարցը պետք է լուծի համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը ՝ համաներման ակտով ամրագրված իրավազորության սահմաններում, այլ ոչ թե դատարանը ՝ դատավճռի անհստակությունը լուծելով:

6. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումն իր բնույթով անցումային դրույթ է: Բացի այդ, նշենք, որ նույնաբնույթ կարգավորումներ սահմանված են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում: Այս կապակցությամբ, առաջարկում ենք քննարկել Նախագծով առաջարկվող լրացումը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացնելու հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                                                               ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող ՝ Ս. Համբարձումյան

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Խ-001-16.01.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                                                                   ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող ՝ Ս. Համբարձումյան