ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-028-26.02.2019-ՊԻ-011/0), ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0281 -26.02.2019-ՊԻ-011/0) եւ ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-0282 -26.02.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը`

1. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին եւ 7-րդ հոդվածներում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով: Նույն փոփոխություննառաջարկում ենք կատարել նաեւ ««Ձերբակալված եւ կալանավորված անձ անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում, ինչպես նաեւ ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի 1-ին հոդվածում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

2. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նշել օրենսգրքի լրիվ անվանումը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

3. Նախագծի 8-րդ հոդվածում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի կարագավորումները: Նույն նկատառումը վերաբերում է նաեւ ««Նույնականացման քարտերի մա սին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերին:

4. Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման մեջ առաջարկում ենք ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Նույնականացման քարտերի մասին օրենքով» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները: Նույն փոփոխությունն առաջարկում ենք կատարել նաեւ ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման մեջ:

5. Նախագծի 9-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի23-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումները: Նշված փոփոխությունն առաջարկում ենք կատարել նաեւ ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի 6-րդ հոդվածում:

6. ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախածի 5-րդ հոդվածից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

7. Առաջարկում ենք ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերնագրերում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը փոխարինել «օրենքում» բառով, իսկ դրանց 1-ին հոդվածներից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                 Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011- 513-283 )

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-028-26.02.2019-ՊԻ-011/0), ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0281 -26.02.2019-ՊԻ-011/0) եւ ««Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-0282 -26.02.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին (այսուհետ՝ Փաթեթ) առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                    Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011- 513-283 )