ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-035-01.03.2019-ՊԱ-011/0) եւ ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-0351 -01.03.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ ) վերնագրի եւ 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը: Նույնը վերաբերում է նաեւ Փաթեթում ներառված ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրին եւ 1-ին հոդվածին:

2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 291 -րդ հոդվածի 1-ին մասի «անմիջապես», «սակայն» եւ «արձակվելուց» բառերը հանելու հարցը:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 291 -րդ հոդվածով, որի 2-րդ մասով սահմանվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների առողջական վիճակի հետազոտման եւ բժշկական փորձաքննության, հետազոտման եւ փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում եւ բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները եւ դրանց գործունեության կարգը, բժշկական հետազոտությունների եւ բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, փորձաքննության եզրակացությունների ձեւերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծում նախատսել եւս մեկ հոդված, որով կսահմանվի, թեի՞նչ ժամկետում պետք է սահմանվիՀայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող վերը նշված կարգերը, բժշկական հետազոտությունների եւ բժշկական հաստատությունների ցանկերը, փորձաքննության եզրակացությունների ձեւերը`նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի. եթե օրենսդրական ակտով սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 291 -րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ «Սույն հոդվածի 5-րդ մասը չի տարածվում այն անձի վրա, ում առողջության վատթարացման պատճառն իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանք է։»: Նման ձեւակերպումից հարց է առաջանում, իսկ ի ՞ նչ չափանիշներից ելնելով պետք է որոշվի անձի առողջության վատթարացման պատճառը եղել է իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետեւանք թե ՞ ոչ:Կամ արդյո ՞ ք հնարավոր չէ, որ անձի առողջության վատթարացման պատճառը լինի անզգուշության հետեւանքը:Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի291 -րդ հոդվածի 6-րդ մասը քննարկել վերը նշված հարցադրումների համատեքսում եւ հստակեցնել, քանի որ «կանխամտածված օրինազանցություն» հասկացությունը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ:

5. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 291 -րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ «Սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (ա) եւ (բ) ենթակետերով սահմանված անձիք իրավունք ունեն պետությունից պահանջել իրենց վրա տարածելու սույն հոդվածի կարգավորումները։»: Սակայն Նախագծից պարզ չէ, թե ի ՞ նչ մեխանիզմներով պետք է նրանք պետությունից պահանջեն որպեսզի իրենց վրա տարածվի սույն հոդվածի կարգավորումները: Կարծում ենք հեղինակի նպատակն եղել է այն, որ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա.» եւ «բ.» ենթակետերով սահմանված անձինք նույնպես օգտվեն պետության կողմից երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում առողջության առաջնահերթ եւ անվճար վերականգնման իրավունից: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 291 -րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«7. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաեւ սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա.» եւ «բ.» ենթակետերով սահմանված անձանց վրա:»:

6. ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածը առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի 1-ին նախադասության «գործողությունների» բառից հետո լրացնել «, պաշտպանության» բառը, իսկ «հետեւանքով» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերը,

բ) 5-րդ մասի 3-րդ կետի վերջակետը փոխարինել միջակետով,

գ) 5-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով.

«4) զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով։»,

դ) 6-րդ մասում «հաշմանդամ դառնալը» բառերը փոխարինել «հաշմանդամություն ստանալը կամ առողջական վիճակի վատթարացումն» բառերով։»:

Բացի այդ, առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասության լրացման «,ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակ,...» բառերը «կամ զինվորական ծառայության ընթացքում,..» բառերով փոխարինելու հարցը, քանի որ Փաթեթում օգտագործվում է «ծառայության ընթացքում» բառերը:

7. Նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվում է Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել «պաշտպանության» բառը, առաջարկում ենք քննարկել Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ մասերում եւ 7-րդ հոդվածի 2-րդ մասում «պաշտպանություն» բառը համապատասխան հոլովաձեւով լրացնելու հարցը:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                    ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

ՏԵՂԵԿԱՆՔ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-035-01.03.2019-ՊԱ-011/0) եւ ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-0351 -01.03.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                            ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան