ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-041-06.03.2019-ՏՀ-011/0), ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0411 -06.03.2019-ՏՀ-011/0) եւ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0412 -06.03.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»» եւ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(այսուհետ՝ Նախագիծ) վերնագրի եւ 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում է Փաթեթում ներառված ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերնագրերին եւ 1-ին հոդվածներին:

2. Նախագծի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 2-րդ կետի, 3-րդ եւ 11-րդ հոդվածների«հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` «1) հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության «տեսակի» բառը հանել,», Նախագծի 8-րդ հոդվածի «2-րդ մասում» բառերը փոխարինել «2-րդ մասի երկրորդ պարբերության», իսկ Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 85-րդ հոդվածի չորրորդ պարբերության «Սույն մասի» բառերը՝ «Սույն մասի երրորդ պարբերության» բառերով:

4. Նախագծի 4-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 2-րդ կետի, 13-րդ եւ 14-րդ հոդվածների «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը: Նույնը վերաբերում է Փաթեթում ներառված ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին եւ ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետին:

5. Նախագծի 5-րդ, 9-րդ եւ 10-րդհոդվածների «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմքընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը :

6. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի նոր 5.1-րդ մասի երկրորդ նախադասությունը նոր խմբագրությամբ, այն է՝ «Իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշումըհամարվում է ընդունված, եթե կողմ են քվեարկել համապատասխան դասի արտոնյալ բաժնետոմսերի 3/4-ի սեփականատերերը կամ անվանատերերը, եթե Ընկերության կանոնադրությամբ սեփականատերերի կամ անվանատերերի առավել մեծ թիվ սահմանված չէ։»շարադրելու հարցը:

7. Առաջարկում ենք Նախագծի 16-րդ հոդվածի «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 6-րդ ամիսը» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո» բառերով:

8.««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ««Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 152-րդ հոդվածի տարբեր մասերում կատարել փոփոխություններ: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                           ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

ՏԵՂԵԿԱՆՔ

««Բաժնետիրական ընկերությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-041-06.03.2019-ՏՀ-011/0), ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0411 -06.03.2019-ՏՀ-011/0) եւ ««Արժեթղթերի շուկայի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0412 -06.03.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                                                 ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան