ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-049-07.03.2019-ՏՀ-011/0), ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0491 -07.03.2019-ՏՀ-011/0) եւ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0492 -07.03.2019- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»,««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (ակուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «2011 թվականի նոյեմբերի 28-ի» բառերն առաջարկում ենք հանել ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

2.«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում, 2-րդ հոդվածի 2-3-րդ մասերում, 3-5րդ հոդվածներում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 7-8-րդ հոդվածներում, 9-րդ հոդվածում, 10-11-րդ հոդվածներում, ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում, 2-3րդ եւ 5-րդ հոդվածներում առաջարկում ենք «հեեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3.«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ կետում հղում է արվում Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին, որն էլ իր հերթին՝ Նախագծի 5-րդ հոդվածի համաձայն՝ հղում է անում Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 4-րդ կետում հղում է արվում Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետին, որն էլ իր հերթին ՝ Նախագծի 8-րդ հոդվածի համաձայն՝ հղում է անում Օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին, Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 4-րդ կետում հղում է արվում Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 18.1-ին կետին, որն էլ իր հերթին՝ Նախագծի 11-րդ հոդվածի համաձայն՝ հղում է անում ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին», Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող 2.3-րդ կետում հղում է արվում Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող 2.1-րդ մասին, որն էլ իր հերթին՝ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով լրացվող 4-րդ եւ 5-րդ կետերին, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արգելվում է կատարել շարունակական հղումներ, այն է՝ երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասին:

4.«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի 2.1-ին եւ 2.3-րդ մասերի համարները տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասի» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածում (այստեղ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի՝ լրացվող 33.1-ին հոդվածի համարը տեքստից հարկավոր է բաժանել միջակետով), ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի նախագծի 3-րդ եւ 6-րդ հոդվածներում (6-րդ հոդվածում հենց այդ հոդվածի համարը անհրաժեշտ է տեքստից բաժանել միջակետով):

5.«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում, 6-րդ հոդվածի 1-ին մասում եւ 9-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

6. Առաջարկում ենք հստակեցնել «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ, 6-7-րդ, 9-10-րդ հոդվածներում կիրառվող «դրությամբ» եզրույթը՝ այն փոխարինելով «ընթացքում» բառով, քանի որ «դրությամբ» եզրույթը մատնանշում է կոնկրետ ժամկետ:

7. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «օրենսգրքի» բառն առաջարկում ենք փոխարինել «սույն օրենսգրքի» բառերով:

8. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 5-րդ հոդվածի «33-րդ հոդվածի» բառերն առաջարկում ենք փոխարնել «սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի» բառերով:

9. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 11-րդ հոդվածով լրացվող՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 18.1-ին մասի «տեղեկության» բառն առաջարկում ենք փոխարինել «տեղեկությունների, առաջարկների եւ երաշխիքների» բառերով՝ ապահովելու համար համապատասխանությունը Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասին:

10. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 14-րդ հոդվածի ««5» թիվը փոխարինել «11» թվով» բառերն առաջարկում ենք փոխարինել ««5-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով» բառերով:

11. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւլրացումներկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 17-րդ հոդվածի վերնագրի «Անցումային եւ եզրափակիչ դրույթներ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը:

12. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերնագրերում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառով, իսկ 1-ին նախագծերի 1-ին հոդվածների «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

13. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստրաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 23-րդ մասում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» բառերն առաջարկում ենք փոխարինել «Արժեթղթերի շուկայի մասին» բառերով՝ ճիշտ նշելու համար համապատասխան օրենքի վերնագիրը:

14. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստրաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 20-րդ մասի 6-րդ կետը 20-րդ մասի կոնտեքստում անհասկանալի է, քանի որ 26-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն պետական միասնական գրանցամատյանում գտնվում են իրական սեփականատիրոջ վերաբերյալ՝ օրենքի 26-րդ հոդվածի 20-րդ կետի սահմանված տեղեկությունները, մինչդեռ նշված հոդվածի 20-րդ մասի 6-րդ կետը վերաբերում է պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթին:

15. ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստրաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 24-րդ մասը նախատեսում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, ուստի առաջարկում ենք այդ նախագիծը լրացնել անցումային դրույթներով, որտեղ հստակ պետք է նշել, թե ինչ ժամկետում է ընդունվելու համապատասխան իրավական ակտը:

Փաթեթիվերաբերյալ այլդիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                 Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-049-07.03.2019-ՏՀ-011/0), ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0491 -07.03.2019-ՏՀ-011/0) եւ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-0492 -07.03.2019- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Փաթեթին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան օրենքի նախագիծ՝ նկատի ունենալով ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստրաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասով սահմանված հայտարարագիրը՝ սահմանված ժամկետում չներկայանալու կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկություններ չներկայացնելու, կեղծ կամ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու դեպքում ներկայացնողին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու պահանջը:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                               Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)