ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-069-25.03.2019-ԳԿ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդված ից «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը:

2. Նախագծով առաջարկվող լրացման համաձայն՝ «Գիտական գործունեությունն
ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ակադեմիային օգտագործման համար ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայնբացառիկ դեպքերում՝ օրենքով :»Ստացվում է, որ նախատեսվող կարգավորմամբ հասարակական կամ պետական կարիքների համար Ակադեմիային ամրացված գույքի օտարումը կարող է կատարվել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում եւ բացառապես օրենքով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետության սեփականությանը պատկանող գույքն օտարվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց՝ մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքով սահմանված կարգով: «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետի համաձայն՝ ի թիվս այլ օբյեկտների մասնավորեցման օբյեկտ են հանդիսանում նաեւ օգտագործման իրավունքով տրված պետական գույքը՝ այդ թվում անշարժ գույքը: Վերոգրյալ կարգավորումներից բխում է, որ Կառավարության կողմից Ակադեմիային օգտագործման համար ամրացված գույքը հանդիսանում է մասնավորեցման օբյեկտ: Նույն հոդվածի 1-ին մասի կարգավորումների համաձայն՝ պետական գույքի (բացառությամբ պետական հիմնարկներին ամրացված շարժական գույքի) մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքով սահմանված կարգով : Այս առումով՝ կարծում ենք, որ նախատեսվող կարագավորումը հակասում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին»օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                           Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-069-25.03.2019-ԳԿ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ) առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                         Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)