ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-096-09.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորՄիքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը(այսուհետ՝ Նախագիծ)իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1 Նախագծում առկաէ մեկփոփոխություն եւ մեկ լրացում նախատեսող հոդված, մինչդեռ, Նախագիծը վերնագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» եւ «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» եւ «ԼՐԱՑՈՒՄ» բառերով:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ( այսուհետ՝ Օրենսգիրք) 78-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ (ըստ Նախագծի՝ հետեւյալ խմբագրությամբ) մինչդեռ, Օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասը ոչ թե շարադրվել է նոր խմբագրությամբ, այլ միայն լրացվել է «,բացառությամբ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերի» բառերով:Այդ կապակցությամբ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջները, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «78-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «78-րդ հոդվածի 5-րդ մասում «գումարներ» բառից հետո դրված վերջակետը փոխարինել ստորակետով, եւ լրացնել«բացառությամբ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը:»: Առաջարկությունն ընդունվելու դեպքում Նախագծի վերնագիրը անհրաժեշտ կլինի շարադրել նոր խմբագրությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառըեւ Նախագծի 2-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                             ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-096-09.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ                                                            ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)