ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-106-15.04.2019-ՏՏԳԲ-011/0 ) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լարցումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1061 -15.04.2019-ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեւորգ Պապոյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լարցումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը`

1. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով կատարվող լրացման համաձայն՝ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի եւ (կամ) շինության սեփականատերերը լրացվող հոդվածով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը վճարում են այլ չափանիշներով, այն է՝ ըստ ծավալի մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար ՀՀ դրամ, կամ ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար ՀՀ դրամ: Նախատեսված կարգավորմամբ ստացվում է, որ ցանկացած դեպքում, երբ սեփականատերը՝ իր տարածքի աղբահանության համար սահմանված վճարի դրույքաչափերի հետ հայտնում է անհամաձայնություն, ապա աղբահանության վճարը ենթակա է վճարման այլ կարգով: Այս առումով, կարծում ենք, որ օրենքում անհրաժեշտ է սահմանել նաեւ այն պայմանները, որոնց դեպքում սեփականատերերի կողմից ներկայացված անհամաձայնությունը կլինի օրինաչափ եւ հիմնավորված:

2. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 5-րդ կետերում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդմասը

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-106-15.04.2019-ՏՏԳԲ-011/0 ) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լարցումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1061 -15.04.2019-ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ն (այսուհետ՝ Փաթեթ) առնչվող օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                              Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)