ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-112-18.04.2019-ԱՍ-011/0 Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը այսուհետ՝ Նախագիծ իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Ն ախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի պարբերություններում բառը փոխարինել մասերում բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի , Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունը վերտառությամբ 14-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ, 7-րդ եւ 9-րդ մասերում «1-ին եւ 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 3-րդ» բառերով: Այդ կապակցությամբ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4.1-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ուսանողներին:

Հետեւաբար, Նախագծի ընդունումից հետո հակասություն կառաջանա «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4.1-րդ մասի 6-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 14-րդ հոդվածի միջեւ:

Օ րենսդրության համակարգում ն շված հակասությունը բացառելու նպատակով առաջարկում ենք «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի այսուհետ՝ Օրենք 6-րդ հոդվածի 4.1-րդ մասի 6-րդ կետում կատարել համապատասխան փոփոխություն կամ Նախագծով առաջարկվող փոփոխությունները քննարկելՕրենքի վերը նշված հոդվածի համատեքստում:

4. Նախագծի 2-րդ հոդվածի «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

5. Օրենքների միատեսակությունը ապահովելու նպատակով առաջարկում ենք նաեւ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում, 14-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում, «միջնակարգ» եւ «միջնակարգ-մասնագիտական» բառերը փոխարինել համապատասխանաբար « հանրակրթական» եւ «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական » բառերով (տես՛ «Կրթության մասին» եւ «Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքները):

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                        ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-112-18.04.2019-ԱՍ-011/0 Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքիընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4.1-րդ մասի 6-րդ կետում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծ՝ հաշվի առնելով Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունները:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                               ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)