ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում

կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-122-30.04.2019-ՊԻ-011/0)

Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ ՝ Օրենսգիրք ) 93-րդ հոդվածը լրացնել նոր3-րդ մասով՝ համաձայն որի. «Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյանին, որպես խրախուսանքի միջոց, սույն օրենսգրքի 81-րդ հոդվածով սահմանված կարգով տրամադրվում է սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում:»: Նախագծի առաջարկը ընդունվելու դեպքում սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնման արձակուրդի տրամադրումը իմպերատիվ բնույթկկրի, սակայն Օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը եւ նրա դրսեւորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաեւ պատիժը կրելու ժամկետը: Դիմումը կարող է մերժվել ուղղիչ հիմնարկի պետի պատճառաբան ված որոշմամբ:»: Այսինքն, ուղղիչ հիմնարկի պետի պատճառաբան ված որոշմամբ է հատկացվում սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնման արձակուրդը: Բացի այդ, Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրինապահ վարքագծի, աշխատանքի եւ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, ինչպես նաեւ դատապարտյալների վարքագծի որոշակի կանոնների համար արդեն իսկ նախատեսված են խրախուսանքիմիջոցներ:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի 1543-Ն որոշման հավելվածի 119-րդ կետի համաձայն. «Կալանավորվածներին պահելու վայրում եւ ուղղիչ հիմնարկում կազմակերպվում են գրադարաններ:

Կալանավորվածներին պահելու վայրում եւ փակ կամ կիսափակ ուղղիչ հիմնարկում` գրադարանում առկա գրքերի եւ ամսագրերի փոխանակությունն իրականացվում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների` գրադարանավարին տրված պատվերների հիման վրա:

Կիսաբաց կամ բաց ուղղիչ հիմնարկում գրադարանին կից կազմակերպվում է ընթերցասրահ, որից դատապարտյալներն օգտվում են օրվա կարգացուցակով իրենց հատկացված ազատ ժամերին:», ինչը ՄԱԿ-ի ՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն Մանդելայի կանոններ), 40-րդ ՝ «Գրքեր» վերտառությամբ կանոնի արտացոլումն է:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636) (209)


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում

կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-122-30.04.2019-ՊԻ-011/0)

Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                              Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636) (209)