ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ-134-13.05.2019-ՖՎ-011/0 )Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը`
1.Նախագիծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «շարադրել» բառից հետո «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով` հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:
2. Նախագիծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «դեկտեմբերի 21-ի»եզրույթը փոխարինել «նոյեմբերի 24-ի»եզրույթով` հիմք ընդունելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻՏԵՂԱԿԱԼ` Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Մ.Վասիլյան հեռ. 011-513-616 (201)
ՏԵՂԵԿԱՆՔ
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ-134-13.05.2019-ՖՎ-011/0 )Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻՏԵՂԱԿԱԼ` Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Մ.Վասիլյան հեռ. 011-513-616 (201)