ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում» լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-145-22.05.2019-ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում» լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Ջրային օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն ջրօգտագործման թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշման 3-րդ հավելվածով կարգավորված է ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու գործընթացը, այդ թվում ժամկետներին վերաբերող դրույթները: Հետեւաբար՝ Նախագծով առաջարկվող կարգավորումն արդեն իսկ կարգավորված է օրենսգրքի հիման վրա ընդունված վերոհիշյալ կառավարության որոշմամբ:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի առաջարկում ենք հանել «այսուհետ օրենսգիրք» բառերը՝ հաշվի առնելով, որ նախագծում օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում :

2. Նախագծի 1-ին հոդվածում «պարբերության» բառը առաջարկում ենք փոխարինել «մասում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդված մասի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                           Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում» լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-145-22.05.2019-ՏՏԳԲ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ն առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                               Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ա.Ավագյան (հեռ. 011-513-650)