ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ-173-04.06.2019-ՊԱ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1731 -04.06.2019-ՊԱ-011/0) եւ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանոող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1732 -04.06.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցի եւ Հակոբ Սիմիդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանոող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ), իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարած փորձաքննության արդյունքքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի Նախագծի վերնագրում «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով, քանի որ տվյալ Նախագծում առկա է միայն մեկ լրացում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

2. Առաջարկում ենք «Տեսանկարահանող կամ լուսանկարահանոող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածում հոդվածի մասը տեքստից անջատել ոչ թե փակագծով, այլ միջակետով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «տրանսպորտային միջոց» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ էլեկտրամոբիլներով» բառերը, մինչդեռ անհրաժեշտ է փաստել, որ«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությամբ էլեկտրամոբիլը եւս հանդիսանում է մեխանիկական տրանսպորտային միջոց:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Մ . Վասիլյան (հեռ. 011-513-616)(201)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Պ-173-04.06.2019-ՊԱ-011/0), «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1731 -04.06.2019-ՊԱ-011/0) եւ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանոող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1732 -04.06.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                             Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Մ . Վասիլյան (հեռ. 011-513-616)(201)