ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-185-11.06.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 209.1-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «3. Հանձնարարության հիման վրա վկայի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը կատարում է անհրաժեշտ դատավարական գործողություններ` տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով:»: Այդ կապակցությամբ նշենք, որ Սահմանադրության6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»: Սակայն, տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության անցկացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ դատավարական գործողությունների բովանդակությունն օրենսդրությամբ նախատեսված չէ, իսկ տվյալ դեպքում անորոշ է: Արդյո՞ք այն ենթադրում է տեսաձայնագրող սարքի սարքինության ստուգում, դրանում առկա DVR համակարգի առկայություն, սարքի տեղադրում եւ այլն:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:

2. Նախագծի վերնագիրը առաջարկում ենք է գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի2-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածում՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

4. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենսգիրք)…»բառերն առաջարկում ենք հանել , նկատի ունենալով, որ Նախագիծը Օրենսգրքին այլեւս հղումչի պարունակում:

5. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 209.1-րդ հոդվածով, որի 1-ին մասով սահմանվում է, թե որ դեպքերում վկայի հարցաքննությունը կարող է կատարվել տեսակոնֆերանսի միջոցով, այն է՝

«1. Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննությունը կարող է կատարվել հետեւյալ դեպքերում.

1) եթե վկան առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառներով չի կարող մասնակցել գործով վարույթին,

2) վարույթին մասնակցող վկայի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով,

3) անչափահաս վկայի հարցաքննության կատարման համար,

4) տարեց կամ զառամյալ վկայի հարցաքննության կատարման համար,»:

Առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում տալ «տարեց» եւ «զառամյալ» եզրույթների սահմանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը: Բացի այդ, առաջարկում ենք քննարկել Օրենսգրքի նոր 209.1-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերը միավորելու հարցը:

7. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 209.1-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ «2.Տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննությունը կատարվում է քննիչի հանձնարարության հիման վրա, որն ուղարկվում է հարցաքննության ենթակա վկայի գտնվելու վայրի նախաքննության կամ հետաքննության մարմնին` սույն օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:»: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք քննարկել Օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասում՝ ««մարմնին:» բառից հետո «,իսկ տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության դեպքում՝ համատեղ:» բառերը լրացնելու հարցը:

8. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 209.1-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվում է՝ «9. Գործով վարույթն իրականացնող քննիչը, ստանալով տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության արձանագրությունը` կից նյութերով, եւ ստուգելով դրանք, ստորագրում է հարցաքննության արձանագրությունը:»:

Նկատի ունենալով, որ տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննությունը կատարվում էքննիչի հանձնարարության հիման վրա Օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, այսինքն՝ գործով վարույթն իրականացնող քննիչը հանձնարարություն է տալիս այլ քննիչի կատարելու դատավարական գործողություն, հետեւաբար, բացի հանձնարարություն տված քննիչից, արձանագրությունը՝ մինչ գործով վարույթն իրականացնող քննիչին ուղարկելը, պետք է ստորագրված լինի հանձնարարությունը կատարած քննիչի կողմից:

Ուստի առաջարկում ենք Նախագծով նաախատեսել դրույթ, որով կսահմանվի, որ մինչ տեսակոնֆերանսի միջոցով վկայի հարցաքննության արձանագրությունը գործով վարույթն իրականացնող քննիչին ուղարկելը ստորագրում է հանձնարարությունը կատարած քննիչը, ինչը պայմանավորված է նաեւ մեր կողմից առաջարկված՝ քննչական գործողությունը համատեղ կատարելու գաղափարից:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՝                                                                         ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-185-11.06.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                                       ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)