ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ -195-19.06.2019- ՊԱ -011/0 ), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ -1951 -19.06.2019- ՊԱ -011/0 ), ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ -1952 -19.06.2019- ՊԱ -011/0 ), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ -1953 -19.06.2019- ՊԱ -011/0 ) եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ -1954 -19.06.2019- ՊԱ -011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի1-ինեւ 2-րդ կետերի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում Նախագծի 3-րդ, 4-րդ, 20-րդ, 29-րդ հոդվածներին, 17-րդ հոդվածի 2-րդ կետին, 34-րդ հոդվածի 2-րդ կետին եւ 35-րդ հոդվածի 3-րդ կետին:

2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը: Նույնը վերաբերում Նախագծի 5-րդ հոդվածին, 10-րդ հոդվածի 3-րդ,7-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդկետերին, 15-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերին, 17-րդ հոդվածի 3-րդ կետին, 19-րդ հոդվածի 3-րդ կետին, 25-րդ հոդվածի 2-րդ կետին եւ Փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետին:

3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 24-րդ հոդվածի 1-ին մասի «Առարկաները» բառը փոխարինել «Տուգանային միավորը, առարկաները» բառերով: Առաջարկվող փոփոխության արդյունքում ստացվում է, «Տուգանային միավորը, առարկաները հատուցմամբ վերցնելը եւ բռնագրավումը կարող են կիրառվել ինչպես իբրեւ հիմնական, այնպես էլ իբրեւ լրացուցիչ վարչական տույժեր. սույն օրենսգրքի 23-րդ հոդվածի առաջին մասում թվարկված մյուս վարչական տույժերը կարող են կիրառվել միայն որպես հիմնական տույժեր:»: Նման ձեւակերպմամբ ստացվում է, որ ինչպես «առարկաները», այնպես էլ «տուգանային միավորը» կարող են հատուցմամբ վերցվել եւ բռնագրավվել, եւ կիրառվել ինչպես իբրեւ հիմնական այնպես էլիբրեւլրացուցիչ վարչական տույժեր, ընդ որում՝ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը պարտադիր է (տես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով:):

Այդ կապակցությամ նշենք, որ Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան հատուցմամբ վերցնելն այն է, որ առարկան հարկադիր կարգով վերցվում է եւ այնուհետեւ իրացվում, ստացված գումարը հանձնելով նախկին սեփականատիրոջը` վերցված առարկայի իրացման ծախսերի պահումով: Հատուցմամբ վերցնում կիրառելու կարգը եւ վերցնելու ենթակա առարկաների տեսակները սահմանվում են սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումն այն է, որ այդ առարկան, հարկադիր կարգով անհատույց դարձվում է պետական սեփականություն: Բռնագրավվել կարող է միայն այն առարկան, որը խախտողի անձնական սեփականությունն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով այլ բան չի նախատեսված: Բռնագրավում կիրառելու կարգը, բռնագրավման ոչ ենթակա առարկաների ցանկը սահմանվում է սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ եթե վարչական իրավախախտման համար սույն օրենսգրքով նախատեսված է վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, ապա դրանք ենթակա են առգրավման: Առգրավում կատարելու մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը տրվում է վարչական իրավախախտում կատարած անձին: Արձանագրությունը ստորագրվում է այն կազմող անձի եւ վարչական իրավախախտում կատարած անձի կողմից: Վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան առգրավելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, համապատասխան մարմինը դիմում է դատարան` առգրաված առարկան բռնագրավելու պահանջով:

Մինչդեռ, Նախագծից պարզ չէ, թե ինչպե՞ս է «տուգանային միավորները» հատուցմամբ վերցվելու կամ բռնագրավվելու: Բացի այդ, հնարավոր տարընթերցումներց խուսափելու նպատակով, կարծում ենք, անհրաժեշտ է Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասը քննարկել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համատեքստում եւ շարադրել նոր խմբագրությամբ:

4. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 25.1-րդ հոդվածով, որի 5-րդ մասով սահմանվում է. «5. Սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավոր: Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:»: Նման ձեւակերպումից ենթադրվում է, որ պետք է կատարվի ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որից հետո (տուգանային միավոր կիրառելու դեպքում) սահմանվի տուգանային միավորի չափը՝ ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, վարչական իրավախախտմանքանակից, զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից: Մինչդեռ, Նախագծով որոշ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար սահմանվում է հստակ տուգանային միավորներ, որն էլ մեր կարծիքով ընդունվելու դեպքում հակասություն կառաջանա Օրենսգրքի նոր 25.1-րդ հոդվածի 5-րդ մասի եւ այն հոդվածների միջեւ, որոնցում նախատեսված էտուգանային միավոր: Այսինքն, Նախագիծը միաժամանակ նախատեսում է, որ (տուգանային միավոր կիրառելու դեպքում) տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, վարչական իրավախախտման քանակից, զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից, եւ նախատեսում է հստակ տուգանային միավորներ կոնկրետ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար:

Նշված հակասությունը բացառելու նպատակով, առաջարկում ենք քննարկելՕրենսգրքի նոր 25.1-րդ հոդվածի 5-րդ մասից « Տուգանային միավորի չափը սահմանվում է ելնելով վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով եւ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից:» նախադասությունը հանելու հարցը կամ այն շարադրել նոր խմբագրությամբ ՝ տարընթերցումներից զերծ մնալու նպատակով:

5. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին): Այդ կապակցությամբ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի նոր 28.1-րդ հոդվածի «կարող է նշանակվել 1 ամսից մինչեւ 6 ամիս ժամկետով:» բառերն առաջարկում ենք փոխարինել «կարող է նշանակվել մեկ ամսից մինչեւ վեց ամիս ժամկետով:» բառերով:Նույնը վերաբերում է Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասին եւ ամբողջ տեքստ ի սանկցիաներում արաբական թվանշաններով գրված ժամկետներին:

6. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որով նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ի՞նչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

7. Նախագծի 29-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 25.1-րդ գլխի հոդվածների համարակալումը անհրաժեշտ է փոխել, քանի որ Օրենսգրքի 25-րդ գլխի հոդվածը համարակալված է 304, հետեւաբար 25.1-րդ գլխի հոդվածները չեն կարող համարակալվել 303.1 եւ 303.2:

8. Նախագծի 29-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի նոր 303.2-րդ հոդվածի 1-ն մասով սահմանվում է. «1. Տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 եւ պակաս լինելու դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն:»:Նման ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ տվյալ տարում տրված միավորների մնացորդը 3 եւ պակաս լինելու դեպքում անձը զրկվում է վարորդական իրավունքից իր ցանկությամբ կարող է վարորդական վկայական ստանալու համար տեսական քննություն հանձնել: Մինչդեռ, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. « 2 . Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում տվյալ տարում նվազեցված միավորներից վերականգնվում է 2 միավոր:»: Տարընթերցումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք Օրենսգրքի նոր 303.2-րդ հոդվածի 1-ն մասում «վարորդական վկայական ստանալու տեսական քննություն» բառերը փոխարինել «վարորդական վկայական ստանալու համար նախատեսված տեսական քննություն»բառերով:Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 35-րդ հոդվածի 3-րդ կետին:

9. Նախագծի 34-րդ հոդվածի 2-րդ կետի «լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս» բառերը առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր5-րդ մաս» բառերով:

10. Առաջարկում ենք Նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«2) «առաջին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետի առնվազն կեսն անցնելուց հետո անձն իր ցանկությամբ կարող է հանձնել վարորդական վկայական ստանալու տեսական քննություն: Տեսական քննությունը դրական հանձնելու դեպքում անձի` տրանսպորտային միջոցներ վարելու կասեցված իրավունքը վերականգնվում է:», իսկ 3-րդ կետը հանել:

11. Նախագծի 37-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք փոխարինել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը:

12. Առաջարկում ենք Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասի«պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո» բառերով: Նույնը վերաբերում էՓաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածին, ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 7-րդ հոդվածին եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

13. Նախագծի 37-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով Սահմանադրության 73-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասը եւ 28-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

14. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի«հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերում Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդեւ 5-րդ կետերին, Փաթեթում ներառված ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետին, 2-րդ հոդվածի 4-րդ կետին, 5-րդ եւ 6-րդ հոդվածներին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի1-ին հոդվածին:

15. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետի «հետեւյալ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

16. ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի «Օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի 7.1-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը:

17. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածի նոր 20.2-րդ մասովնախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, ուստի առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներում նշել, թե ի՞նչ ժամկետում է ընդունվելու դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                             ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝      Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ -195-19.06.2019- ՊԱ -011/0 ), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ -1951 -19.06.2019- ՊԱ -011/0 ), ««Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ -1952 -19.06.2019- ՊԱ -011/0 ), «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ -1953 -19.06.2019- ՊԱ -011/0 ) եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ -1954 -19.06.2019- ՊԱ -011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                    ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)