ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ` 21.06.2019-ՖՎ-011/0 )Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը`

1. Նախագիծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «դեկտեմբերի 21-ի»եզրույթը փոխարինել «նոյեմբերի 24-ի»եզրույթով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագիծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «շարադրել» բառից հետո «հետեւյալ»բառը փոխարինել «նոր»բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

3. Առաջարկում ենք «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի Նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով, քանի որ տվյալ Նախագծում առկա է միայն մեկ փոփոխություն՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻՏԵՂԱԿԱԼ`                                                                               Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Մ.Վասիլյան հեռ. 011-513-616 (201)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ-200-21.06.2019-ՖՎ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻՏԵՂԱԿԱԼ`                                                                 Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Մ.Վասիլյան հեռ. 011-513-616 (201)