ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանմասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-237-25.07.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանմասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի ««վեցամսյա» բառից հետո» բառերն անհրաժեշտ է փոխարինել ««վեցամսյաժամկետում»բառերից հետո» բառերով:

2. Նախագծի 1-ին հոդվածի «ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն՝ » բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր նախադասություն՝» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Կատարող՝

Սոցիալական, կրթական,

առողջապահական հարցերի բաժնի

գլխավոր մասնագետ՝                                                                 Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանմասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-237-25.07.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

Կատարող՝

Սոցիալական, կրթական,

առողջապահական հարցերի բաժնի

գլխավոր մասնագետ՝                                                                Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)