ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-239-25.07.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկություններիմասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «1-ին մասից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ խմբագրությամբ.» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասը լրացնել նոր 1.1-րդ մասով.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ մասերը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 2-րդ հոդվածում «Օրենքը լրացնել 7.3,7.4 եւ 7.5 հոդվածներով հետեւյալ խմբագրությամբ.» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքը լրացնել նոր 7.3,7.4 եւ 7.5 հոդվածներով.» հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծով նախատեսվում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունում, ուստի առաջարկում ենք
Նախագիծը լրացնել անցումային դրույներով եւ նշել թե ե
՞ րբ են այդ դրույթներն ուժի մեջ մտնելու եւ ի ՞ նչ ժամկետում են ընդունվելու դրանցով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

Կատարող՝

Սոցիալական, կրթական,

առողջապահական հարցերի բաժնի

գլխավոր մասնագետ՝                                                               Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-239-25.07.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

Կատարող՝

Սոցիալական, կրթական,

առողջապահական հարցերի բաժնի

գլխավոր մասնագետ՝                                                           Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)