ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ Ի

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի(փաստաթղթային կոդ` Կ-778-27.11.2009-ՍՀ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողով է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն օրենքների նախագծերի փաթեթը Ազգային ժողովի 2009 թվականի դեկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է ամբողջությամբ, ուստի, վերոհիշյալ նախագծերի փաթեթի վերաբերյալ Վարչության կողմից եզրակացություն չի կարող ներկայացվել:

Խնդրում եմ Ձեր հանձնարարականը հիշյալի կապակցությամբ:

ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                                                 Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

23 դեկտեմբերի 2009 թ.

N 62

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Վ.Մանուկյան , հեռ. 588- 360