01 նոյեմբերի 2012                                                                                   ԻՎ-ե-111

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-114-12.10.2012-ՊԻ-010/0),«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1141 -12.10.2012-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (փաստաթղթային կոդ` Պ-1142 -12.10.2012-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Չնայած, այն հանգամանքին, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված է տեղեկանք Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին, սակայն Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների հետ մեկտեղ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

3. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

3.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 4-րդ մասի փոփոխության արդյունքում ստացվում է, որպարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները, ձերբակալված կամ կալանավորված անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների եւ համապետական ( համապետական են Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները ) ընտրակարգով ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել: Այսինքն, վերոնշյալ անձինք զրկվում են ընտրելու իրավունքից:

Նշված փոփոխությունը առաջարկում ենք քննարկել ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի համատեքստում, համաձայն որի. «Ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները:» եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում:

Բացի դրանից, «Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին» Միջազգային Դաշնագրի (1966թ.ՄԱԿ) 25-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր քաղաքացի, առանց որեւէ խտրականության եւ առանց անհիմն սահմանափակումների իրավունք ունի «քվեարկել եւ ընտրվել իսկական պարբերական ընտրություններում, որոնք անց են կացվում համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ.....»: Բացի այդ, Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի (1948թ. ՄԱԿ) 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական եւ չկեղծված ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի պայմաններում, փակ քվեարկության եւ/կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձեւերի միջոցով:»:

3.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության արդյունքում Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի «(համապետական են Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի համամաuնական ընտրակարգով ընտրությունները)» բառերը ավելորդ կդառնան, քանի որ, նշված փոփոխությունը արդեն իրականացված կլինի Օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասում:

3.3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվում է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում ստորակետից հետո լրացնել «բնակչության պետական ռեգիստրում ըն դ գրկված, ... » բառերով, սակայն Օրենսգրքի7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում արդեն իսկ առկա են վերը նշված բառերը եւ լրացման դեպքում կկրկնվեն:

3.4. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 8-րդ հոդվածի 8-րդ մասից հանել նաեւ «պարտադիր ժամկետային զինծառայողները» բառերը: Այդ դեպքում անհրաժեշտություն կառաջանա հանել նաեւ «, ինչպես նաեւ» բառերը::

3.5. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ, որով առաջարկվում է ընտրողների ստորագրած ցուցակները լուսապատճենահանել եւ տեղամասային կենտրոնում փակցնել, ինչպես նաեւ տեղադրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

Տվյալ հարցի առնչությամբ բազմիցս հստակ դիրքորոշում է արտահայտել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը (ԿարծիքN190/20002. Ստրասբուրգ 30.10.2002թ. ): Նշված փաստաթղթի 4-րդ կետի «գ» ենթակետում շեշտվում է, որ «Չպետք է տպագրվի քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակը», իսկ Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված 52-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ (Վենետիկ, 2002թ. հոկտեմբերի 18,19) Բացատրական զեկույցի 54-րդ կետում պարզաբանվում է. «...քանի որ քվեարկության չմասնակցելը կարող է մատնանշել քաղաքական ընտրություն, ապա քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի»: Միաժամանակ, քվեարկած անձանց ցուցակի հրապարակումն արգելելու պահանջի խախտումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով երաշխավորված գաղտնի քվեարկության հիման վրա ազատ ընտրությունների անցկացման սկզբունքի խախտում է:

Բացի այդ, հարկ ենք համարում նշել, որ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը 2012 թվականի մայիսի 5-ի ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1027 որոշմամբ ՝ համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

3.6. Նախագծի 10-րդ հոդվածի 8-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի «դիմում է դատարան» բառերը փոխարինել «որոշում է կայացնում» բառերով, սակայն Օրենսգրքի 85-րդ, 113-րդ, 138-րդ, 159-րդ հոդվածներում թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում դատարանի վճռի հիման վրա «եթե նա խախտել է սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասի» պահանջները: Օրենսգրքում բոլոր հիշատակված հոդվածներում առկա է մեկ ընդհանուր մոտեցում, բոլոր նմանատիպ խախտումների հետեւանքները լուծվում են դատական կարգով:

3.7. Նախագծի 11-րդ հոդվածի 6-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ, որի «Սույն կետով» բառերը առաջարկում ենք փոխարինել «Սույն մասով» բառերով:

3.8. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկում է Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը: Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված մասից հանել «եւ միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներն» բառերը:

3.9. Նախագծի 25-րդ հոդվածում առաջարկվում է Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի 1-ին կետի համաձայն. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել Հանրապետության Նախագահի որոշմամբ »: Այս դրույթն առաջարկում են քննարկել ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի համատեքտում, համաձայն որի. «Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր եւ կարգադրություններ ,...»:

3.10. Նախագծի 31-րդ հոդվածի «1-ին մասի վերնագիրը» բառերը առաջարկում ենք փոխարինել «1-ին մասը» բառերով:

3.11. Նախագծի 34-րդ հոդվածի 13-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 58-րդ հոդվածը լրացնել նոր 10-րդ մասով, որտեղ «սույն օրենքով» բառերը առաջարկում ենք փոխարինել «սույն օրենսգրքով» բառերով:

3.12. Նախագծի 35-րդ հոդվածի 4-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 59-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով, որի «սույն հոդվածի 7-րդ կետով» բառերը առաջարկում ենք փոխարինել «սույն հոդվածի 7-րդ մասով» բառերով ` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի … »:

3.13. Նախագծի 41-րդ հոդվածի 8-րդ կետով առաջարկվում է Օրենսգրքի 67-րդ հոդվածի 10-րդ մասում «համամասնական ընտրակարգով» բառերը փոխարինել «Ազգային ժողովի» բառերով: Այս դրույթը խմբագրման կարիք ունի, քանի որ փոփոխության արդյունքում կստացվի կրկնություն «,Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` Ազգային ժողովի ընտրությունների, … »: Այս կապակցությամբ առաջարկում ենք Օրենսգրքի 67-րդ հոդվածի 10-րդ մասի «համամասնական ընտրակարգով ընտրությունների» բառերը փոխարինել «Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները» բառերով:

3 .14. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 70-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը «Անցումային դրույթներ» վերտառությամբ հոդվածում ամրագրելու հարցը` նկատի ունենալով, որ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին:

3.15. Համապատասխանեցնելով Նախագծով առաջարկվող փոփոխություններին առաջարկում ենք Օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասից, 6-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերից, 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից, 30-րդ հոդվածի 5-րդ մասից, 33-րդ հոդվածի 3-րդ մասից, 49-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետից հանել «համամասնական ընտրակարգով» բառերը:

3.16. Նախագծի ընդունման դեպքում, մեր կարծիքով, կսահմանափակվի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ընտրվելու սահմանադրական իրավունքը, ինչը կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի պահանջին: Նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 43-րդ եւ 44-րդ հոդվածները նշված 30-րդ հոդվածի վրա սահմանափակում չի կարող տարածվել:

4. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

5. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

5.1. Նախագծի 1-ին հոդվածից «( համարը`ՀՕ -528-Ն)» բառերը առաջարկում ենք հանել՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` « Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը »:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                      Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝

Ք.ԳԵՈՎՇԱՆՅԱՆ

հեռ. 513636

Լ. ԱԲՈՎՅԱՆ

հեռ.513485