«11» փետրվար 2013 թ.                                                                                                       ԻՎ-ե-17 9

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-197-25.01.2013-ՏՀ-010/0) եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (փաստաթղթային կոդ` Կ-1971 -25.01.2013-ՏՀ-010/0) նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ ներկայացված փոփոխություններն ու լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայիկանոններին:

2. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ .

2.1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով կատարված փոփոխությունների համատեքստում «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11.1-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հանել «կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը:

2.2. Նախագծի4-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր 9.1-րդ մասով, համաձայն որի. «Այն հարկային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի եւ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանկահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդանուր գումարով հավաքում են 80 եւ ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:»: Ստացվում է, որ ծառայողական դրական բնութագրին եւ վերապատրաստման արդյունքներին վերագրվում է ընդհանուր գումարային միավոր: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նշված մասը վերաշարադրել հետեւյալ կերպ. «Այն հարկային ծառայողները, ովքեր ստացել են ծառայողական դրական բնութագիր եւ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում իրականացվածվերապատրաստման արդյունքում հավաքել են 80 եւ ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:», իսկ նույն մասիերկրորդ պարբերության «նրանց» բառն առաջարկում ենք փոխարինել «հարկային ծառայողի» բառերով:

Նույն խնդիրն առկա է նաեւ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետում, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9.1-րդ մասում: Առաջարկում ենք այն եւս շարադրել վերոնշյալ կերպով :

2.3. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «հարկային» բառից առաջ ավելացնել «վերադաս» բառը:

2.4. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նշված պարբերությունը վերաշարադրել հետեւյալ կերպ. «Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին պետք է ներկայացնել դասային կոչման հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային կոչումը ստանալուց հետո ոչ ուշ քան.

1) հարկային ծառայության գլխավոր կոչումների համար՝3 տարի,

2) հարկային ծառայության ավագ կոչումների համար՝2 տարի հետո:»:

2.5 Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 23.1-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք «Հարկային ծառայության առաջատարմյուսպաշտոններիցվերադաս հարկային մարմնի» բառերը փոխարինել. «Բացի սույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային ծառայության առաջատար պաշտոններից, մյուս առաջատար պաշտոնների համար, մասնավորապես՝»բառերով:

3. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

3.1 Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 15-րդ հոդվածի 9.1-րդ մասում կատարել խմբագրական փոփոխություններ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք սույն նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ պարբերության 1-ին կետում «հատուկ » բառից առաջ ավելացնել «դասային կամ » բառերը:

3.2 Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է խմբագրական փոփոխություններ կատարել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ Օրենք) 37-րդ հոդվածի 5-րդ պարբերության մեջ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք նշված պարբերության մեջ «առնվազն 7 հոգի» բառերը փոխարինել «հանձնաժողովի առնվազն 7 (յոթ)անդամ» բառերով:

Առաջարկում ենք նաեւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան 43.1 հոդվածում եւս կատարել նշված փոփոխությունները՝ համանման հասարակական հարաբերություններ կարգավորող երկու օրենքների համապատասխան նորմերում իրավական հստակություն եւ նույնականություն ապահովելու նպատակով:

4. Նախագծերի փաթեթում առկա են նաեւ խմբագրական, լեզվաոճական եւ տեխնիկական բնույթի թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ                                                              Ս. ԹԵՎԱՆՅԱՆ