«07» փետրվարի 2013 թ.                                                                                                      ԻՎ-ե-177

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-198-29.01.2013-ԱՄ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի, Էդուարդ Շարմազանովի, Գագիկ Մինասյանի, Մկրտիչ Մինասյանի, Արտակ Դավթյանի, Արփինե Հովհաննիսյանի, Կորյուն Նահապետյանի, Արտակ Զաքարյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Մնացական Մնացականյանի, Տաճատ Վարդապետյանի, Նաիրա Կարապետյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Կարինե Պողոսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Իշխան Խաչատրյանի, Աբրահամ Մանուկյանի, Մանվել Բադեյանի եւ Կարեն Ավագյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Լ.Աբովյան հեռ. 513-485
Ք. Պետրոսյան հեռ. 513- 489