«11» հունիսի 2013 թ.                                                                                                       ԻՎ-ե-226

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ավելացված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-279-10.06.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից ա ռաջարկում ենք.

1) Նախագծի 1-ին հոդվածից հանել «այսուհետ` Օրենք» բառերը, նկատի ունենալով, որ Նախագծում այն այլեւս չի օգտագործվում.

2) Նախագծի 1-ին հոդվածի «6.1 հոդվածի 3-րդ պարբերությունում «300մլն դրամը» բառերը փոխարինել «200մլն դրամը» բառերով»բառերը անհրաժեշտ է փոխարինել «6.1-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին եւ 3-րդ պարբերությունների «300մլն դրամը» բառերը փոխարինել «200մլն դրամը» բառերով, նկատի ունենալով, որ «Ավելացված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-րդ հոդվածը բաղկացած է մասերից, կետերից եւ պարբերություններից (տե ՜ ս «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը):

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                         Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Գ.Հովսեփյան հեռ.513-650