«03» հուլիսի 2013 թ.                                                                                                          ԻՎ-ե-239

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-288-18.06.2013-ՊԻ-010/0), « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2881 -18.06.2013-ՊԻ-010/0), « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2882 -18.06.2013-ՊԻ-010/0) եւ « Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-2883 -18.06.2013-ՊԻ-010/0) Հ այաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին », « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » եւ « Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.

2.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 50-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի համաձայն.«Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը։ Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը:»:

Նկատի ունենալով, որ գրեթե բոլոր երկրների գերագույն /վճռաբեկ/ դատական ատյաններն իրենց գործառույթների սահմաններում բացի կոնկրետ լիազորություններից սահմանում են նաեւ արդարադատություն իրականացնելու իրենց լիազորությունների մասին, հետեւաբար Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակի մեջ պետք է նշվի նաեւ նրա որպես դատական իշխանության կրողի գործունեության հիմնական տեսակը` այն է արդարադատության իրականացումը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. «1.Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է վճռաբեկ բողոքների հիման վրա արդարադատության իրականացմամբ օրենքի միատեսակ կիրառությունը եւ կիրառական իրավունքի զարգացումը:»:

2.2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգիրքը լրացնել 50.1-րդ հոդվածով, որի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն. «Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես եթե` «3) բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը»:

Նկատի ունենալով, որ նորմի սահմանադրաիրավական բովանդակության պայմաններում գործ ունենք զուտ նեղ մեկնաբանությունների, իսկ հիմնավորումների դեպքում գործ ունենք լայնակիրառ մեկնաբանությունների հետ, քանի որ սահմանադրաիրավական հիմնավորում եւ նորմի սահմանադրաիրավական բովանդակություն հասկացությունները միմյանցից էական տարբեր հասկացություններ են, ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի 50.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը հետեւյալ բովանդակությամբ շարադրելու հարցը. «բողոքարկվող դատական ակտում կոնկրետ նորմին տրված մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված սահմանադրաիրավական հիմնավորմանը.»:

3. « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

3.1. Նախագծի 10-րդ հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 223-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ «Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը» վերտառությամբ, մինչդեռ նույն վերտառությունն է կրում նաեւ Օրենսգրքի 424-րդ հոդվածը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք. ա) ներկայացված փոփոխությունը կատարել Օրենսգրքի 424-րդ հոդվածի համատեքստում կամ 424-րդ հոդվածում. բ) քննարկել ներկայացված հոդվածի 1-ին մասից «դատական նիստերի դահլիճում» բառերը հանելու հարցը, նկատի ունենալով, որ եթե նույնիսկ կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ դատական նիստն անցկացվի դատական նիստերի դահլիճից դուրս, երբ վարույթի արդարացի իրականացումը պահանջում է վարութային գործողությունների կատարում այլ վայրում, միեւնույնն է գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Այլապես, ստացվում է, որ որոշումը կարող էօրինական ուժի մեջմտնել միայն նիստերի դահլիճում հրապարակման պահից:

4. « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

4.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 4-րդ մասի համաձայն. «Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով»։

Նկատի ունենալով, որ դատական ծանուցումը կրում է անհատական բնույթուստի առաջարկում ենք Նախագծի.

ա) 78-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Իրավաբանական անձանց ծանուցումը կատարվում է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե դատավարության մասնակիցը դատարանին գրավոր ներկայացրել է էլեկտրոնային փոստի հասցեն: Այդ դեպքում էլեկտրոնային ծանուցումը համարվում է պատշաճ դատական ծանուցում, եթե առկա է այն ստանալու մասին հավաստում».:

բ) Նախագծի 78-րդ հոդվածում ներառել նաեւ դատավարության մասնակցի գրավոր ներկայացմամբ դատական ծանուցումը բջջային հեռախոսակապի միջոցով կատարելու հնարավորությունը:

գ) Նախագծի 78-րդ հոդվածի 4-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերը միավորել մեկ մասում կամ առանձին հոդվածում. «Դատական ծանուցումը էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով ուղարկելը» վերտառությամբ:

4.2. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգիրքը լրացնել 130.1-րդհոդվածով, որի2-րդ մաս ն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները եւ հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանում հետազոտված փաստերին, որոնք վերլուծվել եւ գնահատվել են հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային որոշումների պահանջները, Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներում կիրառված իրավանորմի սահմանադրաիրավական հիմնավորումների պահանջները»:

4.3. Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգիրքը լրացնել 220.2-րդ հոդվածով, որի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերն առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«1) նյութական իրավունքի նորմերի խախտումը, կամ սխալ կիրառումը կամ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի չկիրառումը.

2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը կամ կիրառման ենթակա դատավարական իրավունքի նորմի չկիրառումը»` նկատի ունենալով, որ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի չկիրառումն ենթադրում է ինքնին դատական սխալ: Այսպես լինում են դեպքեր, երբ ընդհանուր իրավասության դատարանում գործերի քննության ժամանակ կողմը չի մատնանշում համապատասխան իրավական ակտը, իսկ վերաքննության ժամանակ արդեն իսկ իրավունք չունի փաստարկելու այդ իրավանորմը, դատարանն էլ իր հերթին չի անդրադառնում այդ խնդրին, որի արդյունքում վիճելի իրավահարաբերությունը դատական ակտով ակնհայտ սխալէ կարգավորում:

5. Նախագծերի փաթեթը որոշակի խնդիրներ ունի «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ հոդվածների հետ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                     Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատա րողներ՝Ա.Քոչարյան հեռ.513-248

Ա. Մանուկյան 513-425