«09» հոկտեմբերի 2013 թ.                                                                                               ԻՎ-ե-283

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-329-19.09.2013-ՊԱ-010/0), «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3291 -19.09.2013-ՊԱ-010/0) եւ «Ոստիկանությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունեւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3292 -19.09.2013-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանությանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունեւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ ներկայացված փոփոխություններն ու լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ ՀՀ օրենքներին:

2. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը ՝

2.1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 2-րդ կետի, 7-րդ, 8-րդ, 15-րդ հոդվածների, 18-րդ հոդվածի 4-րդ կետի, 21-րդ հոդվածի եւ 22-րդ հոդվածի 2-րդ կետի «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետում:

2.2. Չնայած Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)14-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-ին մասով, որտեղ նախատեսվում է, որոստիկանության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում առանձին մասնագիտություններով կարող են նշանակվել նաեւ համապատասխան մասնագիտության գծով բակալավրի որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները, իսկ այդ մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այնուամենայնիվ, Նախագծին կից հիմնավորման մեջ նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունում նախատեսվող ժամկետը:

Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջը, համաձայն որի. «Եթե oրենքի նախագծով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենuդրական նախաձեռնության իրավունքով Հայաuտանի Հանրապետության կառավարության ներկայացրած oրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիu դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մաuին տեղեկանքում … նշվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը», ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը. « … Եթե oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենքի անցումային դրույթներով uահմանվում են` 1) oրենքի այն մաuերը, որոնք գործելու են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը»:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթի «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում, համաձայն որի՝ «Ոստիկանությունում մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը լրացվում է նոր «6.1)»-րդ կետով, որով նախատեսվում է քրեագիտական հաշվառումներ իրականացնել Հայաuտանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2.3. Նախագծի 11-րդ հոդվածի «երկրորդ մասով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2-րդ մասով» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության պահանջին, համաձայն որի՝ հոդվածների մասերը համարակալվում են արաբական թվանշաններով:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 15-րդ հոդվածով փոփոխվող «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 7-րդ մասում, որտեղ «առաջին մասի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասի» բառերով:

2.4. Նախագծի 14-րդ հոդվածով առաջարկվող համապատասխան փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջանում նաեւ Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «տույժերի» բառը փոխարինել «տույժի» բառով, քանի որ Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված է միայն մեկ կարգապահական տույժ, այն է՝«պաշտոնի իջեցում մեկ աստիճանով»:



ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ՝                                                                                Ա. ՔՈՉԱՐՅԱՆ

                                                                                                                           Ք. ԳԵՈՎՇԱՆՅԱՆ