04.11.2013 թ .                                                                                                                     Փվ -301

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-361-14.10.2013-ՏՀ-010/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3611 -14.10.2013-ՏՀ-010/0) , «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3612 -14.10.2013-ՏՀ-010/0) , «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3613 -14.10.2013-ՏՀ-010/0) եւ «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-3614 -14.10.2013-ՏՀ-010/0) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից պարզ չէ, թե ինչ պատճառաբանությամբ է օպերատորը ստանում արտոնյալ պայմաններ` մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից պարզ է դառնում, որ Երեւան քաղաքից դուրս տրանսպորտային փոխադրումներ իրականացնող եւ մրցույթով հաղթող ճանաչված կազմակերպությունները կհայտնվեն ավելի շահեկան պայմաններում, քանի որ, իրենք են առաջարկելու փոխադրավարձ` առանց մրցութային հանձնաժողովի կողմից ընդունման:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով առաջակվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը, մինչդեռ, բաց է մնում նոր մրցույթ անցկացնելու եւ դրա արդյունքները ամփոփելու ժամանակ ում կողմից եւ ինչպես են իրականացվելու ուղեվորափոխադրումները:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի վերնագրում անհրաժեշտ է «...լրցաում...» բառը փոխարինել «լրացում» բառով:

2. Նախագծի 2-րդ հոդվածն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ աշխատակազմի

փորձաքննության վարչության

իրավախորհրդատվական բաժնի վարիչի

ժամանակավոր պաշտոնակատար                                                        Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

առաջատար մասնագետ                                                                        Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆ