«26» նոյեմ բերի 2013 թ.                                                                                                       Փ Վ-ե-312

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետությանդատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-374-30.10.2013-ՊԻ- 010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելումասին» (փաստաթղթային կոդ`Կ -374 1 -30.10.2013-ՊԻ -010/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-374 2 -30.10.2013-ՊԻ -010/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-374 3 -30.10.2013-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքումլրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-374 4 -30.10.2013-ՊԻ-010/0), «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-374 5 -30.10.2013-ՊԻ-010/0), «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններկատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-374 6 -30.10.2013-ՊԻ-010/0), «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստնի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-374 7 -30.10.2013-ՊԻ-010/0) եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-374 8 -30.10.2013-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետությանդատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելումասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքումլրացում կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններկատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետությանօրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, սակայն առաջարկում ենք գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին կից տեղեկանքում հոդվածները ներկայացնել ըստ համապատասխան իրավական ակտերի:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)վերաբերյալ.

2.1. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանդատական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) ավելացնել նոր21.2-րդ հոդված, որի 1-ին մասի համաձայն գործերը պետք է բաշխվեն մուտքագրման նույն օրը` ժամը 20:00-ին: Ի նչով է պայմանավորված բաշխման ժամի ընտրությունը (ոչ աշխատանքային ժամ): Բացի այդ «ժամը» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «մինչեւ» բառը, քանի որ ներկայացված բովանդակությունից ստացվում է, որ բաշխումը կատարվում է միայն 20.00-ին: Պարզեցման նպատակով առաջարկում ենք քննարկել աշխատանքային ժամը 20.00-ի ընտրության հարցը՝ անհրաժեշտության դեպքում հստակեցնելով բացառության տեսքով:

2.2. Նախագծի նույն հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 21.4-րդհոդվածի 1-ին մասի համաձայն «Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում , այդ գործը նույն օրը մուտքագրվում է համակարգիչ եւ տվյալ պալատի դատավարների միջեւ բաշխվում…»: Փաստորեն Վճռաբեկ դատարանի համար նախատեսված է բացառություն (մյուս դատարանների համեմատ)՝ բաշխման համակարգ են ներառվում միայն այն բողոքները, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում է կայացվել, այն դեպքում երբ Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքների մեծ մասը վարույթ չի ընդունվում:

2.3. Նախագծի 11-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 72.3-րդ հոդվածով, որի 3–րդ մասի «ընդհանուր ժողովի» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «դատավորների» բառը, քանի որհոդվածիայլ մասերում նախատեսվում է, որ գործառույթները իրականացնում է «դատավորների ընդհանուր ժողովը»:

2.4. Նախագծի 14-րդ հոդվածով առաջարկվում է Օ րենսգրքի 75-րդհոդվածի 3-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն, սակայն ՀՀ Ազգային ժողովի կողմից 1-ին ընթերցում է անցել ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Կ-35812 -03.10.2013-ՍՀ-010/1 փաստաթղթային կոդով, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նշված հոդվածի 3-րդ մասը:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ՝ Նախագիծ)վերաբերյալ.

3.1. Նախագծի 1-ին հոդվածի «2-րդ մասում» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ դրանք ավելորդ են:

4. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի (այսուհետ՝ Նախագիծ)վերաբերյալ.

4.1. Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության նոր օրենսգիրքը 2013 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է երկրորդ ընթերցմամբ , եւ ամբողջությամբ ընդունվելու դեպքում խնդիրներ կառաջա Նախագծի փոփոխվող հոդվածի հետ:

5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելումասին»,«Հայաստանի Հանրապետությանքրեական օրենսգրքումլրացում կատարելու մասին»,«Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություններկատարելու մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ կատարելու մասին»,«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիվերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ՝                                                                Ք. ԳԵՈՎՇԱՆՅԱՆ

                                                                                                                       Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                                  Լ. ԱԲՈՎՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                          Ա. ԼԱԼԱՅԱՆ